Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշատանքի գրավականն է
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ:
Կազմավորումից ի վեր Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության կարևոր առաքելությունը: Ձեր ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում եք անում մեր երկրում հասարակական կարգի, օրինականության հաստատման ու պաշտպանության գործում:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշատանքի գրավականն է, որի մասին հաճախ չէ, որ բարձրաձայնում ենք։
Համոզված եմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և Ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների արդյունքում մեր կառույցների համագործակցությունը որակական այլ մակարդակի կբարձրանա, կլինի ավելի արդյունավետ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման կարևոր գործում։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն, և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ` ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության»:
Կարծիքներ