ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. պարզաբանում է ոստիկանությունը
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:
«Արմենպրես»-ը ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին, սակայն խոստացան խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել:
Կարծիքներ