Վեդի համայնքին կվերադարձվի 11 հողատարածք. կադաստրային ընդհանուր արժեքը՝ շուրջ 37 մլն դրամ

Վեդի համայնքին կվերադարձվի 11 հողատարածք. կադաստրային ընդհանուր արժեքը՝ շուրջ 37 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում