Տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի նիստ

Տեղի  է ունեցել Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի նիստ

Տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի նիստ:

Նիստը վարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Օրակարգում քննարկվեցին Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերները, տարածաշրջանային վիճակը, ներքաղաքական իրավիճակը և Հայաստանի տարբեր համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները:

Նիստի ընթացքում ներկայացվել է կուսակցության կատարած աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ կապված Ադրբեջանի չդադարող ագրեսիայի, հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ:

Հանձնարարականներ տրվեցին շարունակել աշխատանքները նշված ուղղություններով և հստակեցնել անելիքները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում