Դարպաս գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի

Դարպաս գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի

Ապրիլի 17-ին, ժամը 21:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարպաս գյուղի Առափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ բարձրությունից ընկել տնամերձ այգի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժած Մ. Ա-ին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում