Բարսելոնան համաձայնության է եկել Ֆատիի հետ. հրաժարագինը՝ 1 մլրդ եվրո
Կատալոնական «Բարսելոնան» մոտ է թիմի հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիրը երկարաձգելուն, ArmSport—ի փոխանցմամբ՝ հայտնում է Sport.es-ը: Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 18-ին,կատալոնացիների մարզական տնօրեն Մատեու Ալեմանին համաձայնության է հասել18-ամյա հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբն աշխատում է՝ բանակցությունները մինչև Էլ Կլասիկո ավարտին հասցնելու ուղղությամբ,որը կկայանա հոկտեմբերի 24-ին:
Անսու Ֆատիի՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Կարծիքներ