Վրաստանում սպանության գործով բերման ենթարկվածները ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացի են
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել Անաստասիա Շատալովայի սպանության մեջ կասկածվող երեք անձի, որոնք ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների Ռուսաստանի քաղաքացի են: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության Թբիլիսիի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 18-ին Թբիլիսիում կատարված կանխամտածված սպանության գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել երեք մարդու: Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալներից մեկը՝ Բ.Լ. Հոկտեմբերի 18-ին, Թբիլիսիում, Գազափխուլի փողոցում, մի քանի անգամ հրազենից կրակ է բացել 1994 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացու վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի, սպանությունից հետո կասկածյալն թաքնվել է իր ծանոթի մեքենայում, այնուհետև գնացել է գործով երրորդ կասկածյալի տուն։ Ձերբակալության պահին նա պատշգամբից ձեռքի նռնակ է նետել իրավապահների ուղղությամբ: Սակրավորները վնասազերծել են նրան:
Կարծիքներ