Գյումրիում վաղը կգործարկվի քաղաքի շչակը
Վաղը՝ հունվարի 20-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրի քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Գործարկվելու է քաղաքի շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ