Վրաստանի ԱԺ պատվիրակությունը Կիևում է

Վրաստանի ԱԺ պատվիրակությունը Կիևում է

Կիևում է Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, հայտնում է 1tv.ge-ն։

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը Կիևից, պատվիրակության անդամներն առաջին հանդիպումը կանցկացնեն Ռադայում։

Խորհրդարանական պատվիրակությունը երեկ մեկնել է Ուկրաինա։ Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն և Լևան Իոսելիանին։ Նաև Սփյուռքի և Կովկասի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան, «Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլին, «Գիրչիի» անդամ Վախտանգ Մեգրելիշվիլին, «Հանրապետական» ​​Խաթունա Սամնիձեն և «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում