Զելենսկին հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ուկրաինական կողմի հաշվարկով, մահացել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ վիրավորների թիվը մոտ 10 հազարն է, և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը կապրեն»:
Զելենսկին դժվարացել է ասել, թե քանի զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում՝ նշելով. «Դժվար է խոսել քաղաքացիական զոհերի մասին, քանի որ մեր երկրի հարավում քաղաքներն ու գյուղերն արգելափակված են… Մենք չգիտենք, թե որքան մարդ է մահացել արգելափակված տարածքում»:
Կարծիքներ