ԵԱՀԿ-ն զեկուցել է Ուկրաինայում դիտորդական առաքելության տեղաշարժի ազատության սահմանափակման մասին

ԵԱՀԿ-ն զեկուցել է Ուկրաինայում դիտորդական առաքելության տեղաշարժի ազատության սահմանափակման մասին

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը վերջին օրերին «բախվել է տեղաշարժի ազատության անհիմն սահմանափակումների»: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երեքշաբթի օրը հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Արեւելյան Եվրոպայի հարցերով ԵԽԽՎ հատուկ ներկայացուցիչ Դանիելա դե Ռիդերը այս իրավիճակը տագնապալի է անվանել:

«Հատուկ մոնիթորինգային առաքելությունը ոչ միայն ԵԱՀԿ -ի ամենամեծ և տեսանելի գործողությունն է, այլև ամենակարևոր գործողություններից մեկը: Ես հիշեցնում եմ հակամարտության բոլոր կողմերին, որ առաքելության տեղաշարժի ազատությունը պետք է անվերապահորեն հարգվի»,- ասել է Ռիդերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում