Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ կկիրառվեն
Մոսկվայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածման դեմ նոր միջոցառումների ներդրման մասին: Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ այս աշնանը համաճարակաբանական իրավիճակը լրջորեն բարդանում է շնչառական այլ հիվանդությունների դեպքերի աճի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր սահմանափակումները պայմանավորված են նրանով, որ ամռանից քաղաքում վարակի հայտնաբերված դեպքերի թիվը քառապատկվել է, հոսպիտալացումները ՝ երեք անգամ, իսկ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը կրկնապատկվել է, պարզաբանել է քաղաքապետը:
Նա նաև նշել է տարեց մոսկվացիների պատվաստումների անբավարար մակարդակը. Նրանցից միայն մեկ երրորդն է պատվաստվել, իսկ 5 միլիոն պատվաստված մոսկվացիների մեծ մասը միջին տարիքի մարդիկ են:
Կարծիքներ