ՀՖՖ. Եվս մեկ թիմ հնարավորություն ստացավ մասնակցել Vbet ՀՊԼ-ի գալիք մրցաշրջանին
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:
Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, ինչպես նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։ Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։
Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց․
Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։
Կարծիքներ