ԱՄՆ-ը հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ
Միացյալ Նահանգները հիասթափված է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումից և սպասում է Անկարայի պատասխանին, թե ինչպես է տաճարը հասանելի մնալու զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
«Շենքը «Ստամբուլի պատմական հուշարձանների» կարևոր մասն է հանդիսանում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում», – ընդգծել է նա:
Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները խոստացել են պահպանել տաճարի մուտքի հասանելիությունը բոլոր այցելուների համար: Օրթագուսը նշել է, որ Վաշինգտոնը ակնկալում է լսել Անկարայի ծրագրերը Սուրբ Սոֆիայի տաճարի հետագա կառավարման՝ այցելուների համար անխափան մուտք ապահովելու վերաբերյալ։
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։
Կարծիքներ