Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ խարարների հետ եռակողմ հանդիպման համար
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ պատրաստակամություն է հայտնել՝ մոսկովյան հարթակը տրամադրել ԼՂ հակամարտության կարգավորման, այդ թվում՝ իր և երկու երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման համար:
«Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի թե ազգային մակարդակում, թե ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների հետ, միջնորդական ջանքեր ներդնել՝ ուղղված ԼՂ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու պայմանների ստեղծմանը: Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակ տրամադրել համապատասխան շփումների կազմակերպման համար, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման անցկացման համար»,- տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Լավրովը կողմերին նաև կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և հնարավորինս արագ վերադառնալ բանակցություններին:
«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացման հարցը: Ռուսական կողմից լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների կապակցությամբ: Կոչ է հնչեցվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, նաև սադրիչ և ռազմական հռետորաբանությունից խուսափելու: Շեշտադրվել է կողմերի՝ շուտափույթ բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը»,- հայտնում են դիվանագիտական գերատեսչությունից:
Կարծիքներ