Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը Պեկինի ՕԽ բացման արարողության Հայաստանի դրոշակակիրներն են

Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը Պեկինի ՕԽ բացման արարողության Հայաստանի դրոշակակիրներն են

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մայրաքաղաքՊեկինում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն չի հրաժարվելպատվիրակությունների  ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես,յուրաքանչյուր երկրից կլինեն  երկու դրոշակակիր (կին և տղամարդ)՝ գենդերայինհավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունըՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ ՄիքայելՄիքայելյանին:

Միքայել Միքայելյանը և առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է:  Միքայելյանների ընտանիքն Աշոցքից, յուրահատուկ ցուցանիշ է գրանցելՕլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և ՄիքայելՄիքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակհանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան - 1998թ. Նագանո, ՍերգեյՄիքայելյան - 2014թ. Սոչի, Միքայել Միքայելյան - 2016թ. Լիլլեհամմեր (ԵրիտասարդներիՕլիմպիական խաղեր):

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում