Օլիմպիական խաղերը չպետք է որևէ մեկի համար միջոց լինեն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար. Թոմաս Բախ
Պեկինում անցկացված ՄՕԿ-ի 139-րդ նստաշրջանի ավարտից հետո կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես ասել է.
«24-րդ օլիմպիական մարզահանդեսը ձմեռային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք կբարձրացնի ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ երկրում օլիմպիական խաղերի շնորհիվ մոտ 346 միլիոն քաղաքացի արդեն զբաղվում է ձմեռային ձևերով։ Սա զարմանալի թիվ է, և ոչ մի այլ երկրում հնարավոր չի լինի հասնել նման արդյունքի: Սա է այս օլիմպիական խաղերի յուրահատկությունը:
Արդեն պարզ է՝ Պեկինի խաղերը հաջողության են հասնելու։ Չինացի գործընկերները ՄՕԿ-ի հետ որպես միասնական ճակատ են աշխատում, շատ առումներով նաև ռիսկի են դիմում: Նրանք անում են ամեն ինչ՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Պեկինը պատրաստ է օլիմպիական խաղերին, պատրաստ է նաև օլիմպիական ավանը: Օլիմպիական շարժումը քաղաքականությունից դուրս է։ Խաղերը չպետք է որևէ մեկի համար միջոց լինեն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: ՄՕԿ-ը քաղաքականապես չեզոք է»,-ասել է ՄՕԿ նախագահը:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն այսօր:
Կարծիքներ