Այն ինչ տեսա Հադրութի հիվանդանոցում, մինչև կյանքիս վերջ հուշերումս պահելու եմ. Դավիթ Սանասարյան
Ճիշտ է ամեն ինչ չի վերջացել դեռ, բայց սրտանց ցանկանում եմ երախտիքիս խոսքն ուղղել բժիշկներին ու բոլոր բուժաշխատողներին։
Այն ինչ տեսա Հադրութի հիվանդանոցում մինչև կյանքիս վերջ հուշերումս պահելու եմ։
Հիվանդանոցի ամենօրյա քրոնիկոնը. խիզախ վարորդները անհավանական արագությամբ բերում են վիրավոր զինվորներին ու սպաներին, մուտքի մոտ դիմավորում են, սառնասրտորեն իրենց աշխատանքը տանում են վիրահատարանում կամ այլ սենյակներում, հետո դուրս են գալիս ծխելու կամ մի կարճ ժամանակ մենակ մնալու ու թաքուն աչքերը լցնելու. մի մասը՝ հուզմունքից, որ փրկել են հերոսների կյանքը, մի մասն էլ՝ անկարողությունից։
Իմ քույր ու եղբայր բժիշկնե՛ր, բուժաշխատողնե՛ր, դուք իմ հավերժ հերոսներն եք, դուք մեր զինվորի մատից փուշ հանողներն եք, դուք գերբնական էակներ եք, որ կարողանում եք դիմանալ բոլոր առումներով։
Փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր վարպետ-դասախոսներին։
Սիրում եմ բոլորիդ
Դավիթ Սանասարյանի գրառումը
Կարծիքներ