Քահանաներ Տեր Գալուստը, Տեր Անուշավանը, Տեր Հովհաննեսը և Տեր Արարատը միացել են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Քահանաներ Տեր Գալուստը, Տեր Անուշավանը, Տեր Հովհաննեսը և Տեր Արարատը միացել են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը և Արարատ քահանա Օրդոյանը ևս հայտնել են, որ միանում են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։

«Ես՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերենորոգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- նշել է Տեր Գալուստ քահանա Սահակյանը։

«Ես՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- հայտնել է Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը։

«Ես՝ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- նշել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։

«Ես՝ Արարատ քահանա Օրդոյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում