Բողոքի ցույցերի պատճառով Twitter-ը հրաժարվել է «սեւ ցուցակ» եւ «ստրուկ» տերմիններից
Twitter-ը որոշում է կայացրել հրաժարվել տեխնիկական որոշ տերմիններից, որոնք ռասիզմի եւ այլ վիրավորական վարքագծի բացասական ասոցիացիաներ են առաջացնում: Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության ինժեներների թիմի կողմից, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Ներառական լեզուն խիստ կարեւոր դեր է խաղում այն միջավայրի ստեղծման մեջ, որտեղ մենք գտնվում ենք: Twitter-ում լեզուն, որը մենք օգտագործել են մեր կոդերում, չի արտացոլում մեր ընկերության արժեքները եւ չի ներկայացնում մարդկանց, ում համար մենք աշխատում ենք: Մենք ուզում ենք փոխել դա»,- նշվում է նրանց հայտարարության մեջ:
Դրանից հետո հրապարակվել էր այն պայմանների ցանկը, որոնք ծրագրավորողները վիրավորական են համարում:
«Սեւ ցուցակ» (blacklist) - «Մերժումների ցուցակը» (denylist),
«Սպիտակ ցուցակ (whitelist) - «Թույլտվությունների ցուցակ» (allowlist),
«Տեր/ստրուկ» (master/slave - օգտագործվում է համակարգի ճարտարապետության տեսակը նշելու համար, որը սովորաբար ռուսերեն թարգմանվում է որպես «վարող/հետեւորդ») - «Առաջնորդ/հետեւորդ» (leader/follower),
«Աշխատունակության ստուգում» (Sanity check; sanity բառը կարող է նշանակել նաեւ «ողջամտություն») (quick check)։
Կարծիքներ