Թրամփը փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել Է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ 15 հազար՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր: Համապատասխան հուշագիրը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը տարածել Է Սպիտակ տունը:
«2021 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ում մինչեւ 15 հազար փախստականների ընդունումն արդարացված Է հումանիտար նկատառումներով կամ այլ կերպ համապատասխանում Է ազգային շահերին»,- ասված Է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել Է նախագահը, այնպիսի երկրներից անձինք, ինչպիսք են Եմենը, Սիրիան եւ Սոմալին, չեն կարող ընդունվել որպես փախստականներ, «բացառությամբ նրանց, որոնց իրավիճակն առանձնահատուկ մարդասիրական անհանգստություն Է հարուցում»:
2020 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել Է 18 հազար, եւ այն ժամանակ դա գրեթե կիսով չափ կրճատվել Է 2019 թվականի համեմատությամբ, երբ ցուցանիշը հավասար Էր 30 հազարի: Ինչպես ավելի վաղ նշել Է The Washington Post թերթը, 15 հազարի մակարդակը դարձել Է ամենացածրն անցած տասնամյակների ընթացքում:
Կարծիքներ