Զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ

Զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ

N զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 28-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները խաղարկել են հարձակողական գործողություններ՝ գրավել կարևոր բարձունքներ, բարելավել զբաղեցրած դիրքերն ու կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու պատրաստության մակարդակը, ցուցումներ տվել բացթողումները շտկելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում