Իրանում ավելի քան 27 մլն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ավելի քան 64.3 մլն քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝շուրջ 57.5 մլն քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվն անցել է արդեն 27 մլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 մլն 58 հազարի: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է 969 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը, այսպիսով` ասել է 7 մլն 220 հազար 402-ի: 172 քաղաքացի հոսպիտալացվել է: 6 մլն 977 հազար 760 քաղաքացի առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1114 պացիենտ բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Վերջին շաբաթների ընթացքում Իրանում Covid-19-ից մահերն ու դեպքերի թիվը նվազել են՝ ամբողջ երկրում զանգվածային պատվաստումների շնորհիվ:
Կառավարությունը դպրոցներն ու համալսարանները բացել է ապրիլի սկզբին՝ ավելի քան 2 տարի փակ լինելուց հետո:
Կարծիքներ