«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Իջևանում որոշ փողոցների երթևեկությունը սահմանափակվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել է որոշ փողոցների երթևեկությունը:
«Հյուրերի համար մեծ ավտոկայանատեղի կգործի Իջևանի կայարանի հարակից տարածքում:
Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ