Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Քանաքեռավան գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:
Կարծիքներ