Էլեկտրամոբիլների համաշխարհային օրը նշվեց խորհրդանշական շքերթով
Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրամոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրամոբիլների խորհրդանշական շքերթով: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրամոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:
Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։
Այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության քայլերը էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու:
Այդ է վկայում վերջին տարիներին էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում.
29 էլեկտրամոբիլ՝ 2017-ին
12 էլեկտրամոբիլ՝ 2018-ին
668 էլեկտրամոբիլ՝ 2019-ին
2155 էլեկտրամոբիլ՝ 2020-ին
6645 էլեկտրամոբիլ՝ 2021-ին
7181 էլեկտրամոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում:
Կարծիքներ