Կապանում մարդատար մեքենա է այրվել

Կապանում մարդատար մեքենա է այրվել

Օգոստոսի 6-ին, ժամը 21։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բեխ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին։ Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում