Նա խանգարում է ՄՅՈՒ-ին. Sky Sports-ի լրագրողը՝ Ռոնալդուի մասին
Sky Sports-ի լրագրող Ջեյմի Ռեդնապը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ես ատում եմ, երբ ֆուտբոլիստները, կարելի է ասել, գործադուլ են հայտարարում։ Ամեն ինչ այն տեսքով է ներկայացվում, կարծես Ռոնալդուն ստիպված է ինչ-որ տեղ հեռանալ։ Իրականում, նրան այդքան էլ շատ ակումբներ չեն ցանկանում ձեռք բերել։ Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն էր, բայց հիմա նա խանգարում է ակումբին և մարզչին։ Կարծում եմ, որ Էրիկ տեն Հագը կարող է լուծել այս խնդիրը։ Եթե Ռոնալդուն մնա թիմում, ապա աղետալի ոչինչ չի լինի։ Տեն Հագը կունենա հիանալի ֆուտբոլիստ, որն օգուտ կտա թիմին»,- Ռեդնապի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Կարծիքներ