Մեքսիկայում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ Paxlovid դեղահաբերի կիրառումը
Մեքսիկայում Սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած Paxlovid դեղահաբերի արտակարգ կիրառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է Մեքսիկայի կառավարության մամուլի ծառայությունը:
Դեղահաբերը նշանակվելու են մեծահասակ հիվանդներին, ովքեր ունեն կորոնավիրուսային հիվանդության թեթև կամ միջին ծանրության ընթացք՝ բարդությունների զարգացման ռիսկով:
Մեքսիկան այդպիսով դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ թույլատրվել է Paxlovid-i կիրառումը:
Կարծիքներ