Լանջազատի Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցները կգազաֆիկացվեն
Հուլիսի 2-ից Լանջազատ համայնքում մեկնարկել է մարզում կյանքի կոչվող սուբվենցիոն ծրագրերից մեկը:
ՀՀ կառավարության ու համայնքի ֆինանսավորման (50/50) շնորհիվ ամիսներ անց բնական գազով կապահովվեն համայնքի միակ չգազաֆիկացված Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցները:
Արարատի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8.076.000 դրամ:
Կարծիքներ