Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 -3, վաղը ցերեկը` +5 +7:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,
Կոտայքի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -3 -5, ցերեկը` +3 +6,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,
Լոռիում գիշերը` -7 -12, ցերեկը` +1 +6,
Տավուշում գիշերը` -4 -9, ցերեկը` +4+8,
Արագածոտնի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1 -3, ցերեկը` +5 +8,
Արարատում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,
Արմավիրում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -10 -15, ցերեկը` -2 +3,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը` +6 +9,
Սյունիքի հովիտներում գիշերը` 0 -5, ցերեկը` +7 +10,
Սյունիքի նախալեռներում գիշերը` -7 -12, ցերեկը` +1+6,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 -7, ցերեկը` +7 +10:
Կարծիքներ