ԱՄՆ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 մլն պատվաստում
Միացյալ Նահանգներում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 մլն պատվաստում: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Կենտրոնի վիճակագրության համաձայն՝ Միացյալ Նահանգներում կատարվել է 101 մլն պատվաստում: Ընդ որում՝ ԱՄՆ-ում հաստատվել է մի քանի պատվաստանյութ, որոնցից երկուսը պահանջում են մի քանի ներարկում, մեկը՝ միայն մեկանգամյա պատվաստում:
Փետրվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր գրեթե բոլոր ամերիկացիներին պատվաստել մինչև հուլիսի վերջ:
Կարծիքներ