Գյումրու վարկային կազմակերպություններից մեկը պարետի որոշումները խախտելու համար տուգանվել 300.000 դրամի չափով
Համացանցում Գյումրիի փողոցներից մեկում նկարված լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է մարդկանց բազմություն: Չ պահպանելով սոցիալական հեռավորություն՝ նրանք կանգնած են եղել վարկային կազմակերպության մուտքի դիմաց։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում, որ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատելով քաղաքացիների կուտակումը՝ հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ Քաղաքացիները անսալով ոստիկանների պահանջին՝ պահել են սոցիալական հեռավորություն, իրավիճակը կարգավորվել է։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները վարկային կազմակերպության նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն /300․000 դրամի չափով/` ՀՀ պարետի որոշումները խախտելու համար։
Ըստ ոստիկանության պարզաբանման, վարկային կազմակերպության գրասենյակում չի գործել հերթագրման սարք, իսկ գրասենյակի դիմաց չեն եղել համապատասխան գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար։
Կարծիքներ