Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հարցը

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հարցը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նոր նախարար Քեթրին Կոլոննան և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վաղաժամկետ վերսկսման հնարավորությունները։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բացի այդ, «շատ ջերմ մտքերի փոխանակման ընթացքում» նախարարները ցանկություն են հայտնել շարունակել ամրապնդել երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները։ Արտգործնախարարներն անդրադարձել են նաև ուկրաինական հակամարտությանը և քննարկել Կիևին ցուցաբերվող աջակցության ավելացումը, «հատկապես պաշտպանական աջակցության առումով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում