Նոր Խարբերդում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը

Նոր Խարբերդում ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը

Մայիսի 22-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Նոր Խարբերդի ամառանոցների եկեղեցու մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: