Առաջիկա ժամերին Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի

Առաջիկա ժամերին Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի պետական ​​սահմանի ապօրինի հատման համար: Հաղորդում է Ռիա Նովոստին

Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ օրը Թբիլիսիում և գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում:

«Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նախկին նախագահին  մեղադրանք կառաջադրվի, այս անգամ քրեական գործը  վերաբերում է Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատմանը»,- տեղեկացնում է հեռուստաընկերությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում