ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում ներկայացրել է պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ Միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և նույն ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հարցեր։ Նարեկ Տերյանը ներկայացրել է նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերությունը և պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։
Ռուս գործընկերները ներկայացված մեխանիզմին ծանոթանալուց հետո պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում կազմել երկուստեք գործողությունների ճանապարհային քարտեզը՝ համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով։
Կարծիքներ