Անկախության համար պայքարը պետք է շարունակել հաստատուն քայլերով, պատասխանատվություն կրելով մեր երկրի սխալների ու միամիտ սպասումների համար
Անկախությունը բացարձակ արժեք է, որ ունի գին: Այդ գինը հաճախ հենց ինքը կյանքն է:
Այս գիտակցումով առաջնորդվող հազարավոր հայեր այս 32 տարիների ընթացքում նահատակվեցին հանուն Անկախության: Եվ հենց նրանց համար էլ մենք այսօր պետք է պայքարենք հանուն անկախության ու ինքնիշխանության:
Այսօրվա դժվարությունները, զրկանքները արդարացվելու են վաղվա վերածնունդով: Անկախության համար պայքարը պետք է շարունակել հաստատուն քայլերով, պատասխանատվություն կրելով մեր երկրի սխալների ու միամիտ սպասումների համար:
Շնորհավոր տոնդ, Հայաստան: Այս մասին գրում է Դավիթ Դանիելյանը:
Կարծիքներ