Freedom House-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ

Freedom House-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ։

«Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։

Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության Թվիթերի գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում