Աթենքը երախտապարտ է Փարիզին թուրքական սադրանքների դեմ իրենց դիրքորոշումներին աջակցելու համար
Հունաստանը երախտապարտ է Ֆրանսիային թուրքական սադրանքների դեմ իրենց դիրքորոշումներին աջակցելու համար։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից առաջ։
«Իմ հայրենիքը քաջատեղյակ է իր հարևանների սպառնալիքներին, և, հետևաբար, ես նախագահ Մակրոնի հետ կկիսեմ իմ մտքերը այն սադրիչ դիրքորոշման վերաբերյալ, որը Թուրքիան շարունակում է որդեգրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում», - ասել է Միցոտակիսը: «Ուզում եմ ևս մեկ անգամ. շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին իր հստակ աջակցության համար հունական դիրքորոշումներին»։
Կարծիքներ