Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա:
Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավել վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում:
Կարծիքներ