Սև ծովում գազի արդյունահանումը Թուրքիային թույլ կտա մինչև 2027 թ. ապահովել կարիքների մոտ մեկ երրորդը

Սև ծովում գազի արդյունահանումը Թուրքիային թույլ կտա մինչև 2027 թ. ապահովել կարիքների մոտ մեկ երրորդը

Սև ծովում վերջերս բացված հանքավայրում բնական գազի առավելագույն արդյունահանումը մինչև 2027 թ. Թուրքիային հնարավորություն կտա ապահովել էներգակիրների իր պահանջների մինչև մեկ երրորդը: Այդ մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել 2023 թ.՝ 3,5 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ավելացնելով արդյունահանումը մինչև 15 մլրդ խորանարդ մետր:

Դոնմեզը նշել է նաև, որ Թուրքիայի բնական գազի պահանջն այս տարի կաճի մեկ քառորդով՝ մինչև 60 մլրդ խորանարդ մետր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում