ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններից մեկ շաբաթ առաջ Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու համար Թրամփի վարչակազմի վերջին քայլի շրջանակներում պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Չինաստանի եւ Սինգապուրի մի շարք ընկերությունների դեմ՝ իրանական նավթաքիմիական նյութեր գնելու եւ վաճառելու համար։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է նաեւ երկու քաղաքացիական հայցերի մասին՝ իրանական նավթի եւ զենքի հետ կապված ակտիվների բռնագրավման հարցով։
«Բռնագրավման բողոքներից երկուսում նշվում են ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) բարդ սխեմաները՝ Եմեն զենք եւ Վենեսուելա վառելիք տեղափոխելու համար»,- ասել է Ազգային անվտանգության վարչության ներկայացուցիչ Ջոն Դեմերսը:
Կարծիքներ