Մարտի 16-ից մինչև հունիսի 29-ը Վայոց ձորում կորոնավիուսի 143 դեպք է եղել
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 143 դեպք: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից։
Փաստացի բուժում է ստանում 86 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 40 անձ, 46-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին ունենք՝ առողջացած 53 անձ:
Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 263 նմուշառում, վերահսկվել է՝ 939 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 5:
Կարծիքներ