Սի Ցզինպին. Չինաստանը ջախջախիչ հարված կհասցնի` երկիրը պառակտելու փորձերին ի պատասխան
Չինաստանը թույլ չի տա որեւէ ուժի անքաղաքավարորեն միջամտել եւ փորձել պառակտել երկրի «սուրբ հողը», ի պատասխան նման բանի «ջախջախիչ հարված» կհասցվի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք, իհարկե, անտարբեր չենք հետեւի, թե ինչպես են խարխլվում մեր պետական ինքնիշխանությունը, անվտանգության եւ զարգացման շահերը, թույլ չենք տա որեւէ ուժի կոպտորեն միջամտել եւ պառակտել մեր հայրենիքի սուրբ հողը: Նման իրավիճակի դեպքում Չինաստանի ժողովուրդը ջախջախիչ հարված կհասցնի»,- ուրբաթ իր ելույթում ասել է Սի Ցզինպինը:
Նա շեշտել է, որ Չինաստանը պաշտպանական ռազմական քաղաքականություն է վարում, երկրի զինված ուժերն ամուր են միջազգային խաղաղության պաշտպանության գործում: «Չինաստանը երբեք գերակայության, ընդլայնման չի ձգտել եւ կտրականապես դեմ է գերտերության գաղափարին եւ կոպիտ ուժի քաղաքականությանը»,- հավելել է Չինաստանի առաջնորդը:
Կարծիքներ