Կալիֆորնիայում հրդեհների սպառնալիքի պատճառով 1 միլիոն մարդ կզրկվի էլեկտրաէներգիայից
Pacific Gas & Electric-ը կիրակի օրը կդադարեցնի 1 միլիոն մարդու հոսանքի մատակարարումը` տարածաշրջանում եղանակի տաքացման հետեւանքով հրդեհների վտանգը կանխելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ձեռնարկության մասնաճյուղը Կալիֆորնիայիում:
Այդպես, էլեկտրաէներգիայից կզրկվի նահանգի 38 շրջան, այդ թվում` Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի մեծ մասը:
Ավելի վաղ օդերեւութաբանները հայտնել էին սրընթաց քամով չոր եղանակի վերադարձի մասին, ինչը հղի է անտառային հրդեհների վտանգով:
Էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի կիրակի առավոտից եւ կտեւի մինչեւ երեքշաբթի: Այն 466.000 տուն եւ ձեռնարկություն կընդգրկի:
Կարծիքներ