Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 29 դեպք․ մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 29 դեպք․ մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 36 դեպք, որից 331 հազար 998-ն՝ առողջացած:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3546 բուժառու:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 2840 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Առողջացել է 140, մահացել՝ 6 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 577 հազար 537 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում