Բաքուն հայտնում է Լաչինում զինծառայողի կորստի մասին

Բաքուն հայտնում է Լաչինում զինծառայողի կորստի մասին

Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողի մահվան հերթական դեպքն է տեղի ունեցել։Այս մասին հայտնում է factor.am-ը։

Նախօրեին ադրբեջանական որոշ լրատվականներ հայտնել էին, որ Լաչինի զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է 19-ամյա Էլնուր Աղազադե Մամեդովը։ Նա 8 ամսվա զինծառայող էր։ Որոշ տեղեկություններով՝ Մամեդովն ինքնասպանություն է գործել։

Ըստ Կուբաթլուի (Սանասար) զինվորական դատախազության՝ տեղեկություն է ստացվել, որ Լաչինում տեղակայված ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Մամեդով Էլնուր Աղազադեօղլուն մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում