«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին

«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող վարույթից որոշակի մանրամասներ:

Նա մանրամասնել է, թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը գնում:

Ըստ դատախազի՝ միայն Մինասյանին է վերագրվում 76 դրվագ, 76 առանձին միավոր, որոնց մեջ ներառված են հանցավոր կազմակերպություն ստեղծելն ու ղեկավարելը, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ ու պաշտոնական կեղծիքներ, փողերի լվացում, պաշտոնեական լիազորություններն անցնել,ապօրինի իրավաբանական անձ ստեղծել և այդ ընկերության միջոցով  ապօրինի գործարքներ կատարել:

«Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ գործունեության մասին է խոսքը, կարող եմ անուններ թվարկել. «Ռադիո» ՓԲԸ, այս ընկերությունը, ի դեպ, վերադարձվեց Հայաստանին ամբողջությամբ, «Լեռէքս» ՍՊԸ հանքարդյունաբերության ոլորտում, «Ջերմուկի» մայր գործարան ՓԲ ընկերությունը, «Սպայկա» ընկերություն, «Շանթ» Հ/Ը-ը, «Մեծ անիվ» անվան տակ գործող «Դարվ» ՍՊԸ, «Օպերես սյուիթ» հյուրանոց, «Յուքոմ» ընկերությունը՝ կապի ծառայություններ մատուցող, «Երևան մոլ» ՍՊԸ, «Ռոսնեֆտ» ընկերությունը՝ վառելիքի վաճառքի հետ կապված, «Դաբլթրի» հյուրանոցը...

Նշված բոլորը վերաբերելի են փողերի լվացման գործով գումարներ յուրացնելու դեպքին: Լվացումը իրականացվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով»,- նշել է գլխավոր դատախազը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում