Երևանի Ագաթանգեղոսի 7 շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և բաժնի պետի տեղակալը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 17-25 տարեկան է։
Կարծիքներ